01/01/2026

Վթարի է ենթարկվել բալետի արտիստ Վահագն Մարգարյանը. նա կոմայի մեջ է

Վթարի է ենթարկվել բալետի արտիստ Վահագն Մարգարյանը. նա կոմայի մեջ է

Երիտասարդը Հանրապետական հիվանդանոցում է։ Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիս Վահագն Մարգարյանն ավտովթարի է ենթարկվել։ Նրան անմիջապես տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց և վիրահատել:

Երիտասարդ արտիստն այժմ կոմայի մեջ է։ Մարգարյանը լուրջ վնասվածքներ ունի, հեռացրել են փայծաղը։

Ավտովթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում։ Մարգարյանը եղբոր, նրա կնոջ և 2 տարեկան երեխայի հետ տաքսու մեջ է եղել։ Հարվածը եղել է հենց Վահագնի կողմից։

Բոլորին հիվանդանոց են տեղափոխել։ Մեր տեղեկություններով` նրա եղբոր կնոջ վիճակը կայուն ծանր է, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում։

Վահագն Մարգարյանը 23 տարեկան է։ 2013 թվականից աշխատում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: