01/01/2026

Նախագահը կվերադառնա Բաղրամյան, վարչապետը` հրապարակ

Նախագահը կվերադառնա Բաղրամյան, վարչապետը` հրապարակ

Կառավարությունը որոշեց նախագահի և վարչապետի նստավայրերը դարձյալ փոխել:

Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից դարձյալ կտեղափոխվի Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը` Բաղրամյան 26-ից ` Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն համար 1 հասցե:

Այս փոփոխությունը կառավարությանն առաջարկեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը` համապատասխան փոփոխություն առաջարկելով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում:

Քննարկումը բավական երկար տևեց, ինչը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համոզմամբ, վկայում է, որ նախագիծը նախարարական կոմիտեում բավականաչափ քննարկված չի եղել:

«Առաջարկում ենք շենքի փոփոխությունն առանձնացնել և հաստատել միայն հասցեի փոփոխության մասին շենքը, իսկ մնացած հարցերը քննարկել ևս մեկ անգամ ու դարձյալ դնել շրջանառության մեջ»,- առաջարկեց առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` հավելելով, որ նախագահի ու վարչապետի լիազորությունների հետ կապված որոշ հարցեր դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունեն:

Շենքերի մասով որոշումն ընդունվեց ու ներկայացվեց ԱԺ։

 

armeniasputnik.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: