01/01/2026

2 ՄԻԼԻԱՐԴԻՑ ԱՎԵԼԻ ԳՈՒՄԱՐ` ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

2 ՄԻԼԻԱՐԴԻՑ ԱՎԵԼԻ ԳՈՒՄԱՐ` ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Կառավարության այսօրվա նիստին ընդունվեց նախագիծը, որով առաջարկվում էր դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար 2018 թվականի պետբյուջեի պահուստային ֆոնդից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 2 միլիարդ 707 միլիոն 144 հազար 200 դրամ։

Արդարադատության նախարարությանը հատկացվելու է 10 միլիոն դրամ՝ Ընտրական օրենսգրքի 10 հազար օրինակ տպագրելու համար, ոստիկանությանը՝ 234 միլիոն 224 հազար 800 դրամ, կապի ծառայությունների ապահովման համար հատկացվելու է 224 միլիոն 200 հազար դրամ։

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ավելացրեց, որ բացի տրամադրվող գումարից, ընտրությունների աջակցելեւ են նաև միջազգային հանրությա տարբեր դոնոր պետություններ։

Աննա Պապիկյան

hraparak.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: