01/01/2026

Կատարելագործվում են ՀՀ ԶՈՒ համակարգչային մասնագետների հմտությունները

Կատարելագործվում են ՀՀ ԶՈՒ համակարգչային մասնագետների հմտությունները

Հայաստանի Հանրապետության  զինված ուժերի 2018թ. պատրաստության պլանի համաձայն՝  նոյեմբերի 6-ից 8-ը ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչությունում անցկացվել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, ռազմա­ուսում­նական հաստատությունների, զինվորական կոմիսարիատների, զորամասերի էլեկտրոնային փոստը շահագործող համակարգչային մասնագետների հավաք` ՀՀ զինված ուժերի համակարգչային մասնագետների գործնական հմտությունները կատարելագործելու, համակարգչային տեխնի­կան ճիշտ սպասարկելու և շահագործելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաքը ղեկավարել է ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության ԱԿՀ բաժնի պետ, գնդապետ Ա. Գևորգյանը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: