01/01/2026

Յուրի Վարդանյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի նոյեմբերի 11-ին

Յուրի Վարդանյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի նոյեմբերի 11-ին

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայազգի աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունը հայրենիք կտեղափոխվի նոյեմբերի 11-ին:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Յուրի Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Գյումրի Սուրբ Հակոբ եկեղեցում նոյեմբերի 12-ին ՝ ժամը 13:00-ից 19:00-ը:

Լեգենդար մարզիկի դին Երևանում կլինի նոյեմբերի 13-ին: Ժամը 10:00-ից 13:00-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քաղաքացիները հնարավորություն կունենան վերջին հրաժեշտը տալ լեգենդար ծանրորդին: Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 13-ին ժամը 16:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում:

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: