01/01/2026

Արտակ Զեյնալյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

Արտակ Զեյնալյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով` «Մենք» կուսակցությունների դաշինքի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց Զեյնալյանը:

«Ես մասնակցում եմ ընտրություններին: Պատգամավորի թեկնածու եմ: Լինելու եմ ցուցակում և առաջադրվելու եմ նաև ռեյտինգային ընտրակարգով, ընտրության արդյունքները կորոշեն առաջիկա խորհդրարանի ու գործադիր իշխանության կազմը: Մենք հիմա քննարկում ենք նաև այն հարցերը, թե ով որ տարածքում է առաջադրվելու: Առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարի խոսքով` իրենց դաշինքն ամեն ինչ անելու է, որպեսզի դրական ու բարձր արդյունք գրանցեն:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: