03/28/2026

Հայաստանի շրջանների զգալի մասում ձնախառն անձրև և ձյուն է սպասվում

Հայաստանի շրջանների զգալի մասում ձնախառն անձրև և ձյուն է սպասվում

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 12-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, նոյեմբերի 13-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և ձյան տեսքով:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: