01/01/2026

Փայլանը մեջլիսում խոսել է հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին

Փայլանը մեջլիսում խոսել է հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր, ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Գարո Փայլանը Թուրքիայի 2019 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ խոսել է հայ-թուրքական սահմանի փակ լինելու մասին, հայտնում է ermenihaber-ը։

«Եթե սահմանը բաց լինի, հարաբերությունները կզարգանան, մարդիկ ավելի շատ կգնան-կգան, և եթե խնդիրներ ունենք, կլուծենք դրանք։ Այս պատճառով կարծում ենք, որ նոր մի գործընթաց սկսելու անհրաժեշտություն կա»,- ասել է Փայլանը:

Ելույթում Փայլանը անդրադարձել է նաև երկրի ներքին սոցիալական խնդիրներին՝ նշելով, որ Թուրքիայում գնալով ավելանում է աղքատությունը, մարդկանց գնողունակությունը նվազում է և երկիրը գտնվում է դժվար կացության մեջ։

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: