01/01/2026

Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում տեղի է ունեցել փոփոխություն

Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում տեղի է ունեցել փոփոխություն

Ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված ֆուտբոլիստների ցանկում փոփոխություն կա:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանին փոխարինել է «Բանանցի» պաշտպան Նարեկ Պետրոսյանը:

Եդիգարյանն ազգային հավաքականի հետ չի մեկնի Ջիբրալթար և Լիխտենշտեյն անձնական պատճառով՝ պատրաստվում է հայր դառնալ:

Նոյեմբերի 16-ին և 19-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Ազգերի Լիգայի մրցաշարի հերթական հանդիպումները՝ մրցակցի հարկի տակ հանդիպելով համապատասխանաբար Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ:

Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան ՀՖՖ պատվիրակությունը չարտերային չվերթով կմեկնի Մալագա, որտեղից էլ ավտոբուսով կուղևորվի Ջիբրալթար։ Արդեն Ջիբրալթարում թիմին կմիանան Հայաստանի հավաքականի՝ արտերկրում հանդես եկող մյուս ֆուտբոլիստները։ 

Հայաստանի հավաքականը Ջիբրալթարում մարզումներ կանցկացնի նոյեմբերի 13-ին, 14-ին և 15-ին, իսկ Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին (սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։45-ին)։ 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: