01/01/2026

Հրադադարի ռեժիմի պահպանումը ՄԽ համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության կարևոր պայման է. ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Հրադադարի ռեժիմի պահպանումը ՄԽ համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության կարևոր պայման է. ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության եւ Կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման առաջխաղացման կարևորագույն պայման է:

Վկայակոչելով  ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության թվիթերի միկրոբլոգը, այս մասին ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հարաբերական կայունությունը պահպանվում է,  հրադադարի ռեժիմի խախտումների թիվն էլ նվազում: Մենք կոչ ենք անում կողմերին լրացուցիչ միջոցներով ամրապնդել լարվածության նվազեցման դրական միտումը: Հրադադարի ռեժիմի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության եւ Կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման առաջխաղացման կարևորագույն պայման է»,-գրված է միկրոբլոգում:  

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: