01/01/2026

Մինչեւ 2030 թվականը շուրջ 11 մլն երեխա կմահանա թոքաբորբից. Save the Children

Մինչեւ 2030 թվականը շուրջ 11 մլն երեխա կմահանա թոքաբորբից. Save the Children

Մինչեւ 2030 թականն առանվազն 11 միլիոն երեխա կդառնա թոքաբորբի զոհ: Այդ մասին վկայում են Save the Children միջազգային կազմակերպության եւ Ջոնս Հոփքինսի համալսարանի համատեղ հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են նոյեմբերի 12-ին:

Հետազոտության մեջ նշված Է, որ զարգացող երկրներում հենց փոքր երեխաներն են մահանում այդ հիվանդությունից, որը բորբոքային գործընթաց Է հարուցում թոքերում, մինչդեռ սովորաբար թոքաբորբից տառապում են տարեց մարդիկ: Ամենամեծ սպառնալիքի տակ են գտնվում Նիգերիան, Հնդկաստանը, Պակիստանը եւ Կոնգոն: 2016 թվականին թոքաբորբից մահացել Է ավելի քան 880 հազար երեխա՝ հիմնականում երկու տարեկանից փոքր հասակում: Հետազոտությունը հրապարակվել Է Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ, որը 2009 թվականից նշվում Է նոյեմբերի 12-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: