01/12/2025

Ո՞վ պետք է Հայաստանում զբաղվի Խանածախում հրդեհված չորս տան խնդրով. չէ՞ որ արդեն ձմեռ է, իսկ մարդիկ գլխի վրա ծածկ չունեն

Ո՞վ պետք է Հայաստանում զբաղվի Խանածախում հրդեհված չորս տան խնդրով. չէ՞ որ արդեն ձմեռ է, իսկ մարդիկ գլխի վրա ծածկ չունեն

Սեպտեմբերի 9-ին մեծ դժբախտություն բաժին հասավ մեր ընտանիքին: Գիշերվա ժամը 2-ին բռնկված հրդեհից հրո ճարակ դարձավ մեր տունը (այդ թվում՝ հարեւան  երեք տները): Զրկվեցինք տարիների չարչարանքով ձեռք բերված կայք ու գույքից, ամենակարեւորը՝ մեր հարազատ օջախում ապրելու հնարավորությունից: 

Դիմել եմ հանրապետության վարչապետին, ՀՀ պաշտպանության նախարարին (զոհված ազատամարտիկի հայր եմ), այն ժամանակվա Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին, բայց ոչ մի արձագանք: Թեեւ պատահարից արդեն 2,5 ամիս է անցել, բայց սայլը տեղից չի շարժվել:

Չգիտեմ ինչ անեմ, ում դիմեմ՝ թեեւ այն էլ ասեմ երկրորդ դիմումն եմ հղելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Շատ տխուր փաստի առջեւ ենք կանգնել. ընտանիքս ցաք ու ցրիվ է եղել: Ես Գորիսում եմ ապրում (վիրահատված եմ), որդիս ու հարսս ուսուցիչ են, որդիս ընկերոջ տանն է ապրում, հարսս եւ թոռս՝ հարսիս հայրական տանը: Թոռս անընդհատ հարցնում է, թե ե՞րբ ենք միասին ապրելու: 

Չգիտեմ՝ ինչ պատասխանեմ… 

Հրանտ Բաղդասարյան

85-ամյա կենսաթոշակառու

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: