01/01/2026

Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապը գործում է անխափան. Դավիթ Տոնոյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապը գործում է անխափան. Դավիթ Տոնոյան

 Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված օպերատիվ կապը գործում է անխափանդրա համար նշանակված են համապատասխան պաշտոնյաներ։ Այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Օպերատիվ կապի համար նշանակված են համապատասխան պաշտոնյաներ թե ՀՀ-ում, և թե Ադրբեջանում. կապն իրականացվում է այդ պաշտոնյաների միջոցով։ Տեղեկություններն այդ պաշտոնյաները ստանում են զինված ուժերից։ Մինչ այժմ այդ կապը գործում է անխափան»,- նշեց Տոնոյանը։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հայկական կողմը բարձրաձայնում է նաև անմիջական հրամանատարների միջև օպերատիվ կապի ստեղծման հարցը։

«Անմիջական հրամանատարների օպերատիվ կապի ստեղծման հարցը մենք բարձրացնում ենք։ Սա պատահարների նվազեցման միջոց է։ Համանախագահների մոտ բարձրացնում ենք այս հարցը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

 armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: