01/01/2026

Սիմֆերոպոլի օդանավակայանը կարող են կոչել Հովհաննես Այվազովսկու անունով

Սիմֆերոպոլի օդանավակայանը կարող են կոչել Հովհաննես Այվազովսկու անունով

Նկարիչ Հովհաննես Այվազովսկու, կայսրուհի Եկատերինա Երկրորդի կամ նավատորմավար Պավել Նախիմովի անունը կարող են շնորհել Սիմֆերոպոլի օդանավակայանին: Այդ մասին հաղորդվում Է «Ռուսաստանի մեծ անունները» մրցույթի կազմակերպիչների կայքում:

Մրցույթը մեկնարկել Է հոկտեմբերի 11-ին: Ըստ կազմակերպիչների տվյալների, Հանրային պալատի հասարակական քննարկումների արդյունքների համաձայն, առաջին փուլի ընթացքում յուրաքանչյուր տարածաշրջանում ստեղծվել Է օդանավակայանների անվանման համար հավակնորդ-անունների նախնական ցուցակ: Դրանից հետո մասնակից-քաղաքների բնակիչներն առաջարկել են իրենց տարբերակները եւ անցել սոցիոլոգիական հարցում, որի արդյունքներով՝ կազմվել Է շորթ-թերթիկ: Ղրիմում ընտրել են 11 հավակնորդներից:

«Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայան՝ Հովհաննես Այվազովսկի, Եկատերինա Երկրորդ Մեծ, Պավել Նախիմով»,-հաղորդվում Է քվեարկության կայքում:

Եզրափակիչ քվեարկությունը կանցկացվի նոյեմբերի 12-ից մինչեւ 30-ը:

Քվեարկել կարելի Է «մեկ ձայն-մեկ օվանավակայան-մեկ անուն» սկզբունքով:

«Ռուսաստանի մեծ անունները» նախագծի շրջանակներում նշանավոր հայրենակիցների անունները կշնորհվեն երկրի 45 քաղաքների օդանավակայանների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: