01/01/2026

Վերին Լարսում կուտակումների հիմնական պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն են. պարզաբանում

Վերին Լարսում կուտակումների հիմնական պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն են. պարզաբանում

Վերին Լարսում կուտակումների հիմնական պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն են: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:

Նշվում է, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Ռուսաստանից դեպի Վրաստան ուղղությամբ՝ մոտ 2 կմ, տրանսպորտային միջոցների կուտակումներ կան, որի հիմնական պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն են:

Ստացված տեղեկատվության համաձայն՝ հայկական մեքենաների քանակը հերթում կազմում է 1/5-ը:

Նոյեմբերի 11-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել հայ վարորդներից, որ Վերին Լարսից մինչև ռուսական սահման մի քանի կիլոմետր երկարությամբ խցանումներ են գոյացել:

armtimes.com

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: