01/01/2026

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կլինի Հայաստանի, թե այլ երկրի ներկայացուցիչ, չի ազդի ՀԱՊԿ հայտարարությունների վրա. Դավիթ Տոնոյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կլինի Հայաստանի, թե այլ երկրի ներկայացուցիչ,  չի ազդի ՀԱՊԿ հայտարարությունների վրա. Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը շարունակում է մնալ իր կարծիքին՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է շարունակի պաշտոնավարել Հայաստանի ներկայացուցիչը: Նա այս դիտարկումն արեց լրագրողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչ նշանակություն կարող  ունենալ Հայաստանի համար, եթե, ինչպես ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնի Բելառուսի ներկայացուցչին:

«Բոլորիդ խորհուրդ եմ տալիս սպասել դեկտեմբերի 6-ին, որովհետև քննարկումներ են եղել նեղ ֆորմատով, որոնց վերաբերյալ տեղեկությունները հասանելի չեն: Այդ նեղ ֆորմատով որոշում է կայացվել գլխավոր քարտուղարի հարցին անդրադառնալ, այն քննարկել դեկտեմբերի 6-ին, - ասաց Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ քանի որ կառույցում կոնսենսուսային տարբերակով են որոշումներ ընդունվում, ինքը այս փուլում խուսափում է որևիցե գնահատական տալ,-բայց այն, թե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտում Հայաստանի, թե այլ երկրի ներկայացուցիչն է, չի ազդում ՀԱՊԿ հայտարարությունների վրա»:

Դավիթ Տոնոյանը նշեց, որ Հայաստանի ներկայացուցչի պաշտոնավարմանը մնացել է մեկ տարուց ավելի ժամանակ, և որոշումը նրա պաշտոնավարման մասին կոնսենսուսային միջոցով կամ կկայացվի, կամ չի կայացվի: «Ամեն դեպքում, հիմա գործում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար՝ պարոն Սեմիրիկովը: Կազմակերպությունը գործում է»,- ասաց նա:

tert.am

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: