01/01/2026

ՌԴ զինված ուժերն ու սահմանապահ ուժերը կարևոր դերակատարություն ունեն ՀՀ անվտանգության ապահովման գործում. Տոնոյան

ՌԴ զինված ուժերն ու սահմանապահ ուժերը կարևոր դերակատարություն ունեն ՀՀ անվտանգության ապահովման գործում. Տոնոյան

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն ու սահմանապահ ուժերը կարևոր դերակատարություն ունեն ՀՀ անվտանգության ապահովման գործում:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Ես վերահաստատում եմ իմ անձնական մոտեցումը, որ Ռուսաստանի զինված ուժերն ու սահմանապահ ուժերը իրականացնում են մեր անվտանգության ապահովման կարևոր դերակատարությունը: Դա անհերքելի փաստ է: Կարծում եմ, որ նոր կամ հին Հայաստանում անվտանգության հարցը չի փոխվել»,- հայտնեց Դավիթ  Տոնոյանը:

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման` «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, Դավիթ Տոնոյանն ասաց, որ այդ նախագիծը հաջողված է:

«Դա շատ հաջողված նախագիծ է, որի իրականացմանը մասնակցում է ամբողջ ժողովուրդը»,- նշեց նա և հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում, երբ Հայաստանի տնտեսական հնարավորություններն  աճեն, նման ծրագրի անհրաժեշտություն չի լինի։

Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ բացի 2017 թվականից, նույն պայմաններով փոխհատուցում են տրամադրում նաև 2015- 2016 թթ.-ին զոհված ու վիրավորված զինծառայողներին:

«Հուսով եմ, որ ակտուարական հաշվարկների հաշվին կկարողանանք փոխհատուցել նաև 2013-2014 թվականներին զոհվածներին ու վիրավորվածներին»,- նշեց նա:

panorama.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: