01/01/2026

ՔՊ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվելու են բոլոր մարզպետները՝ բացառությամբ Սյունի­քի և Արմավիրի մարզպետների. ՔՊ խոսնակ

ՔՊ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվելու են բոլոր մարզպետները՝ բացառությամբ Սյունի­քի և Արմավիրի մարզպետների. ՔՊ խոսնակ

Արտահերթ խորհրդարանական ընտրություն­ներին մարզային ընտրատարածքներում «Քաղաքացիական պայմանագրի» ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվելու են ներկայիս բոլոր մարզպետները՝ բացառությամբ Սյունի­քի մարզպետ Հունան Պողոսյանի և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյա­նի:

Կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու են այն մարզպետները, ովքեր կուսակցական են:

Դիտարկմանը, որ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ևս կուսակցական չէ, բայց Շիրակի ընտրատարածքում առաջադրվում է, ինչո՞ւ Հունան Պողոսյանի դեպքում կուսակցությունը նույն որոշմանը չի հանգել, Վահան Կոստանյանը նշեց. «Այս հարցով որևէ քննարկում չի եղել պարոն Պողոսյանի հետ: Սյունիքում մենք բավականին լավ թեկնածուներ ունենք: Թեկնածուները Վայոց Ձորի և Սյունիքի ընտրատարածքում բավականին շատ են՝ 13-ն են: Առաջիկա 2 օրերին կհրապարակենք ցուցակը, կտեսնեք»:

Հարցին, թե Հունան Պողոսյանի մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո սյունեցիների դժգոհությունից՝ ճանապարհներ փակելուց հետո է կուսակցությունը նման որոշում կայացրել, Վ. Կոստանյանը բացասական պատասխան տվեց:

tert.am

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: