01/01/2026

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայ ազգային կոնգրեսը չի մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նման որոշում նոյեմբերի 12-ին կայացվել է ՀԱԿ-ի քաղաքական խորհրդի նիստում:

Այս տեղեկության վերաբերյալ ՀԱԿ քաղխորհրդի անդամ Զոյա Թադեւոսյանը փոխանցեց, որ առաջիկայում լինելու է հայտարարություն, որտեղ կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: Նրա փոխանցմամբ՝ մինչեւ հայտարարությունը չլինի, կուսակցականները չեն կարող որեւէ բան ասել:

Տեղեկացանք նաեւ, որ ՀԱԿ քաղխորհրդի նիստը տեւել է 4-5 ժամ, բուռն քննարկում է եղել: ՀԱԿ-ի համապատասխան հայտարարությունը հավանաբար հրապարակվելու է վաղը:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: