01/01/2026

ՀՀԿ-ն կարող է տապալել նաև ընդդիմություն լինելու հնարավորությունը. փոխվարչապետի պաշտոնակատար

ՀՀԿ-ն կարող է տապալել նաև ընդդիմություն լինելու հնարավորությունը. փոխվարչապետի պաշտոնակատար

Հանրապետական կուսակցությունն ինչպես տապալել է իշխանական կուսակցություն լինելու հնարավորությունը, այնպես էլ կարող է տապալել ընդդիմություն լինելու հնարավոր մանդատը:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

«Հանրապետական կուսակցությունն ինչպես տապալել է իշխանական կուսակցություն լինելու իրենց տրված հնարավորությունը, այնպես էլ կարող է տապալել ընդդիմություն լինելու հնարավոր տրվելիք մանդատը: Ես, անկեղծ ասած, Հանրապետական կուսակցության և ՔՊ-ի միջև մրցակցություն չեմ տեսնում»,-ասաց Ավինյանը:

Նրա կարծիքով`ՀՀԿ-ն մինչ օրս չի կարողանում գիտակցել, որ տեղի է ունեցել հեղափոխություն, և իրենք այլևս իշխանություն չեն, ժողովրդին է պատկանում այդ իշխանությունը: Ժողովուրդն է որոշում, թե ով կլինի հաջորդ իշխանությունը և ընդդիմությունը:

Ավինյանի հավաստմամբ` ՔՊ-ի նախընտրական ցուցակը լինելու է բավականին բազմազան, ներառված են լինելու տարբեր հասարակական և քաղաքական գործիչներ, տարբեր ոլորտների մասնագետներ: «Ես համոզված եմ, որ  գալիք ընտրությունների արդյունքում ունենալու ենք բավականին ուժեղ և կայացած ազգային ժողով»,-եզրափակեց փոխվարչապետի պաշտոնակատարը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: