01/01/2026

Փետրվարի 1-ից էլէներգիայի սակագինը կարող է իջնել. Միքայել Մելքումյան

Փետրվարի 1-ից էլէներգիայի սակագինը կարող է իջնել. Միքայել Մելքումյան

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը դրվատանքի խոսք ասաց 6-րդ գումարման Ազգային ժողովի ամբողջ կազմին. «Մենք միասին կարողացանք անցնել հետաքրքիր՝ և՛ հեշտ, և՛ դժվար ճանապարհ: Այս գումարման խորհրդարանն ունեցավ հեղափոխական նշանակություն»:

Նրա խոսքով՝ թավշյա հեղափոխությունը ժողովուրդն իրականացրեց, բայց խորհրդարանը մնաց իր բարձրության վրա:

Որպես էլէներգիայի և գազի սակագների քննիչ հանձնաժողովի նախագահ՝ Միքայել Մելքումյանը տեղեկացրեց. «Արդեն իսկ բացահայտել ենք այն ռեզերվների մի մասը, որով կարող ենք արձանագրել՝ այո՛, էլէներգիայի սակագնի նվազեցում կարող է լինել»:

Նրա խոսքով՝ կառավարությունը ներկայացրեց անհերքելի ապացույցներ. «Հուսով եմ՝ փետրվարի 1-ից մեր ժողովուրդը կունենա այն սակագինը, որ իրեն այս փուլում խիստ անհրաժեշտ է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

1in.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: