01/01/2026

«Ժառանգություն»-ը չի մասնակցի ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին

«Ժառանգություն»-ը չի մասնակցի ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին

«Ժառանգություն» կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ. 

««Ժառանգություն» կուսակցության վարչությունը՝ համապարփակ քննարկումից հետո, որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ «Ժառանգությունն» էական է համարում, որ ընտրական առաջիկա գործընթացը՝ իր բովանդակությամբ եւ ընթացակարգով, լինի ամբողջովին լեգիտիմ։ 

Այս կապակցությամբ հույս ենք տածել եւ ակնկալել, որ ժամանակավոր կառավարությունն ու իր ղեկավարը թավշյա հեղափոխության առանց բացառության բոլոր հանձնառություններն ի կատար կածեր։ Այդ առանցքային հանձնառություններից նվազագույն մեկը՝ նոր ընտրական օրենսգրքի հաստատման միջոցով իրապես ժողովրդավար ԱԺ ձեւավորելու դրույթը,  փաստորեն չի կատարվել։ 

Որպես համաժողովրդական շարժման ակունքներում կանգնած ուժ՝ «Ժառանգություն» կուսակցությունը հաջողություն է մաղթում մեր ժողովրդին՝ նոր Հայաստան տանող ճանապարհը ճշմարտացիորեն որոշելու իր պատասխանատու ընտրության մեջ»,- ասված է հայտարության մեջ։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: