01/12/2025

ՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ․ ԱՐՇԱՎԻՐ ԽԱԼԱՓՅԱՆ

ՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ․ ԱՐՇԱՎԻՐ ԽԱԼԱՓՅԱՆ

23.10.2018թ.-ին Արթուր Օրբելյանը <<ֆեյսբուք>> սոցիալական ցանցում 3 րոպե 33 վայրկյան տևողությամբ տեսանյութ է հրապարակել, որի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ Արթուր Օրբելյանը ներկայացնում է այնպիսի փաստեր, որոնք պատկան մարմինների մոտ առնվազն ողջամիտ կասկածներ պետք է առաջացնեն հնարավոր հանցավոր արարքների վերաբերյալ:

Տեսանյութում ներկայացված է երեք հիմնավորված փաստարկ, որոնցից յուրաքանչյուրը կարող է հիմք հանդիսանալ ԶՊՄԿ հանքարդյունաբերության լիցենզիայի վերանայման կամ չեղարկման համար: 31.10.2018թ.-ին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանին՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով արձագանքել սույն հաղորդմանը, նյութեր նախապատրաստել և կայացնել քրեական գործ հարուցելու մասին որոշում: 

Դատախազություն դիմելով՝ ես վտանգում եմ իմ և իմ ընտանիքի անդամների կյանքն ու առողջությունը, բայց ես չեմ կարող լռել:



Արշավիր Խալափյան

syunik.net

 

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: