01/01/2026

Սյունիքի մարզում Հերմինե Նաղդալյանի փոխարեն կառաջադրվի Շուշան Պետրոսյանը

Սյունիքի մարզում Հերմինե Նաղդալյանի փոխարեն կառաջադրվի Շուշան Պետրոսյանը

Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն Սյունիքի մարզում ռեյտինգայինով առաջադրվող Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների խնդիր ուներ։ Մասնավորապես չէին կարողանում գտնել կին թեկնածու։

Ծնունդով սիսիանցի Հերմինե Նաղդալյանը հրաժարվել է առաջադրվել Սյունիքի ու Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում։

Երկար քննարկումներից հետո՝ ընտրությունը կանգ է առել ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի թեկնածության վրա։ Այս տեղեկությունը փորձում էինք ճշտել Շուշան Պետրոսյանից, սակայն նա չէր պատասխանում հեռախոսազանգերին:

Բարդ է նաեւ տղամարդ թեկնածուների ընտրությունը։ Մեր աղբյուրը հայտնեց, որ ռեյտինգայինով առաջադրվող սյունեցիներին ՀՀԿ գործադիր մարմինը չի ուզում ընդգրկել համամասնական ցուցակի անցողիկ տեղերում։

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ 
aravot.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: