01/01/2026

Ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 4 վիրավոր

Ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 4 վիրավոր

Տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

Երևանի Թամանցիների փողոցում ճակատ-ճակատի են բախվել են Mercedes-ն ու Opel-ը, բախման հետևանքով տուժել են 5 մարդ, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Կայքը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` նոյեմբերի 13-ին, ժամը 20:40-ի սահմանում, Նաիրիտ գործարանի հարևանությամբ։

Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները, օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: