01/01/2026

Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 11.7%-ով

Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 11.7%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018  թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 11.7%-ով:

ՀՀ  վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն,  2018 թվականի երրորդ եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 20 մլրդ 663 մլն հատ սիգարետ, իսկ 2017 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 18 մլրդ 496.6 մլն հատ:

Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց  շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%:  Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է:

hartak.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: