01/01/2026

ՀԺԱՄ-ը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

ՀԺԱՄ-ը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:Կուսակցությունն այս մասին հայտարարություն է տարածել:

«Հայաստանի Ժողովրդավարական Ազատական Միությունը ողջախոհություն և իմաստություն ցանկանալով ընտրությանը մասնակից քաղաքական ուժերին, հորդորում է գործել սիրո և հանդուրժողականության մթնոլորտում, ձեռնպահ մնալ անձնական ամբիցիաներից և նեղ քաղաքական շահերից, գործել հանուն ամուր պետականաշինության, հանուն ժողովրդի բարեկեցության, հանուն անվտանգ Հայաստանի և հայտարարում է, որ չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,- նշված է հայտարարության մեջ:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: