01/01/2026

«Մենք» դաշինքը հրապարակեց նախընտրական ցուցակը

«Մենք» դաշինքը հրապարակեց նախընտրական ցուցակը

Ցանկի առաջին հորիզոնականներում կուսակցությունների ղեկավարներն են։

«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններից ձևավորված «Մենք» դաշինքի ընտրական ցուցակը հրապարակվեց։

Ցուցակը գլխավորելու է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նրան կհաջորդի «Ազատ Դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։

Երրորդ հորիզոնականում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, չորրորդում` «Հանրապետությունից» Արտակ Զեյնալյանը, հինգերորդում` Բորիս Նազարյանը։

Ցուցակի 6-րդ հորիզոնականում «Ազատ դեմոկրատներից» Մասիս Այվազյանն է, այնուհետև հաջորդում են Անահիտ Ադամյանը (անկուսակցական), Սոնա Մինասյանը (Ազատ դեմոկրատներ), Արա Կետիկյանը (Հանրապետություն, ԵԿՄ անդամ), իսկ տասնյակը եզրափակում է «Ազատ դեմոկրատներից» Արմեն Առաքելյանը:

«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները նոյեմբերի 10-ին ստորագրել էին համագործակցության հուշագիր, ըստ որի՝ ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցում են «Մենք» դաշինքով։

ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին:



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: