ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակները և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Ւնչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության ցուցակը կգլխավորի քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ երկրորդ համարը լինելու է Մարիամ Մանուկյանը, երրորդ համարը՝ Գևորգ Հովսեփյան, չորրորդը՝ Հայկ Սուքիասյանը, հինգերորդը՝ Լևոն Թումանյանը: «Լևոն Թումանյանը ֆինանսիստ է, մենք խորհրդարանում մեր աշխատանքները ցանկանում ենք սկսել ֆինանսական ռեֆորմից»,- ասաց Շիրինյանը:

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































