01/01/2026

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության նախընտրական ցուցակը ներկայացրեց ԿԸՀ

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության նախընտրական ցուցակը ներկայացրեց ԿԸՀ

ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության իր նախընտրական ցուցակը: Կուսակցությունը մերժում է ռեյտինգային ընտրական համակարգը, սակայն վստահեցնում, որ այդպես առաջադրված բավական հետաքրքիր թեկնածուներ ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 14-ին ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը:

«Բավականին հետաքրքիր ռեյտինգային թեկնածուներ ունենք, որոնք շատ բարի համբավ ունեն իրենց տարածքներում, իրենց տարածաշրջանում: Իհարկե, այստեղ քաղաքական բաղադրիչից զերծ չենք մնում, ու ուզում ենք արձանագրել, որ ռեյտինգային ընտրակարգն ապաքաղաքական է, և կանոնները սահմանվում են ոչ թե անմեղության կանխավարկածով, այլ մեղավորության: Այսինքն` խնդիրը ոչ թե այն է, թե ինչպիսին են մեր ռեյտինգային թեկնածուները, այլ ինչպիսին կարող են լինել ընդհանրապես քաղաքական ուժերի ռեյտինգային թեկնածուները: Այս առումով ռեյտինգային ընտրակարգը մեզ համար մերժելի է»,- ասաց Նահապետյանը:

Միքայել Նահապետյանը ներկայացրեց նաև իրենց ցուցակի առաջին 5 համարների անունները.

  1. Սուրեն Սահակյան
  2. Արտակ Կիրակոսյան
  3. Ռուզաննա Տորոզյան
  4. Արեգ Թադևոսյան
  5. Հայկ Սահակյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: