01/01/2026

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Ճանապարհային Ոստիկանության հետաքննիչները Սիսիանում փրկել են 14-ամյա աղջկա կյանքը, ով ուսուցիչներից և աշակերտներից վրդովված՝ փորձում էր ինքնասպան լինել

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Ճանապարհային Ոստիկանության հետաքննիչները Սիսիանում փրկել են 14-ամյա աղջկա կյանքը, ով ուսուցիչներից և աշակերտներից վրդովված՝ փորձում էր ինքնասպան լինել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչներ Սուրեն Վարդանյանն ու Վահե Աբգարյանը ծառայության ժամանակ շրջագայություն են կատարել Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի և Իսրայելյան փողոցները կապող կամրջի հարևանությամբ, երբ նրանց են մոտեցել մի քանի քազաքացիներ և հայտնել, որ մի հոգի անցել է կամրջի մետաղապատնեշի վրա, դեպի Որոտան գետն ու հավաքվածներին հայտարարում է, որ չմոտենան իրեն, քանի որ ցանկանում է ինքնասպանություն գործել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ հետաքննիչները, ճիշտ կողմնորոշվելով, օպերատիվորեն մոտենում են քաղաքացիների մատնանշված վայր և տևական ժամանակ բանակցություններ են վարում Սիսիան քաղաքի բնակիչ՝ 14-ամյա Ա. Հ.-ի հետ, ինչի արդյունքում կարողանում են երեխային համոզել, որպեսզի չդիմի այդ քայլին, որից հետո ոստիկանները երեխային անվտանգ դուրս են բերում կամրջի վտանգավոր եզրագծից և տեղափոխում Ոստիկանության Սիսիանի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջկա կողմից ինքնասպանություն գործելու նպատակը եղել է այն, որ դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին նա ցանկացել է ապացուցել իր՝ կեղծ լուրեր տարածելու բնավորություն չունենալու հատկությունը։

Փաստի առթիվ Ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: