07/07/2022

Սուրբ բանը շներին մի տվեք և Ձեր մարգարիտները խոզերի առջեւ մի նետեք, որ չլինի ոտնակոխ անեն եւ հետ դառնալով Ձեզ պատառոտեն (Մաթ. 7.6) (նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին)

Սուրբ բանը շներին մի տվեք և Ձեր մարգարիտները  խոզերի առջեւ մի նետեք, որ չլինի ոտնակոխ անեն եւ հետ դառնալով Ձեզ պատառոտեն (Մաթ. 7.6) (նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին)

Ես՝ Կառլոս Աբրահամյանս, 40-ամյա գիտական գործունեության արդյունքում հասել եմ լուրջ հաջողությունների, դրական պատասխան է տրվում հազարամյակի 7 խնդիրներից 3-ին, Ռիմյանի հիպոթեզին, Կուկի պրոբլեմին եւ Նավյե-Ստոքսի խնդրին, որի արդյունքում ստանում ենք բազմաթիվ հեղափոխական ծրագրեր (Polinomeal time algorithms), հատկապես տեղեկատվական եւ թվային տեխնոլոգիաների բնագավառում (դիմումին կցվում է 2 թերթ մասնագիտական ինֆորմացիա):

Նախկին իշխանությունները, սկսած ՀՀ առաջին վարչապետից, տեղյակ լինելով, չցանկացան ընթացք տալ: Հանուն ճշմարտության նշեմ, որ Սյունիքի մարզպետներ Կարեն Համբարձումյանի եւ Հունան Պողոսյանի սրտացավ մոտեցումը չի օգնում գործընթացին՝ մարզի ֆինանսական հնարավորությունների պատճառով (200.000 $), իսկ մենք չենք ցանկանում, որ տասնյակ նիշի հասնող այս հարստությունը ճանաչվի ՀՀ-ից դուրս, ուստի դիմում ենք Ձեր միջամտությանը՝ Սյունիքում՝ Հայաստանի աշխարհագրական ողնաշարի մայրաքաղաքում, կյանքի կոչել նշված ծրագրերը:

Քանի որ Ձեր յուրաքանչյուր ելույթում շեշտվում է տեղեկատվական տեխնոլոգիաների գերակայությունը ՀՀ-ում, ուստի հուսով ենք, որ խնդրանքը չի մերժվի:

Կառլոս Աբրահամյան,

Կապանի բնակիչ

15.11.2018

 



ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: