01/02/2026

Կառավարության նիստերն այսուհետ դռնբաց կլինեն՝ անկախ վարչապետի ցանկությունից

Կառավարության նիստերն այսուհետ դռնբաց կլինեն՝ անկախ վարչապետի ցանկությունից

 

 

 

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ տեղի կունենան: Նախագծի ընդունման պարագայում կառավարության նիստերն այլեւս, որպես կանոն, կանցկացվեն դռնբաց: Այսինքն, եթե մինչեւ փոփոխությունները նիստերի դռնբաց կամ փակ լինելը վարչապետի հայեցողությանն էր թողնված, ապա հիմա օրենքով ամրագրվում է, որ նիստերը լինելու են դռնբաց: Նախագիծը քննարկվեց կառավարության այսօրվա նիստում:

«Մենք լուծում ենք եւս մեկ՝ ժամանակին աղմուկ հարուցած հարց, հիշում եք, որ օրենքով նախատեսված՝ նիստերը հիմա լինում են դռնփակ, իսկ դռնբաց նիստերը հատուկ որոշում են պահանջում, մենք հիմա հակառակն ենք անում, բայց, իհարկե, կլինի փակ նիստեր անելու անհրաժեշտություն»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո որոշում կայացվեց, որ կառավարության նիստերը կլինեն դռնփակ ու միայն վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց:

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո նիստերը անցկացվում են դռնբաց. փակ են միայն օրակարգում ներառված գաղտնի հարցերի քննարկումները:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: