01/02/2026

«Հին Երևան» նախագիծը պետք է կյանքի կոչվի. Նիկոլ Փաշինյան

«Հին Երևան» նախագիծը պետք է կյանքի կոչվի. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն ընդունեց որոշում, որով Երևանի քաղաքապետը լիազորություններ է ստանում Հայաստանի Հանրապետության անունից «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքելու՝ Երևանի Արամի, Փ. Բուզանդի, Եզ. Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր։ Ըստ նախագծի՝ Արամի, Բուզանդի, Կողբացու փողոցներով սահմանափակված տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու համար անհրաժեշտ է «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր, քանի որ, ըստ օրենսդրության, եթե հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության ձեռքբերողը պետությունը չէ, ապա բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մաuին կառավարության որոշմանը կցվում է համապատաuխան ոլորտի պետական կառավարման մարմնի և ձեռքբերողի միջև կնքված պայմանագիրը, որով uահմանվում են uեփականության oտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատաuխանատվությունը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը նշեց, որ եթե ձեռք բերողը Երևանի համայնքը չէ, և եթե oտարվող գույքը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա Հայաuտանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը վերապահել Երևանի քաղաքապետին:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքը «Հին Երևան» նախագծի մասին է,  և կառավարությունը պետք է աշխատի, որպեսզի այն կյանքի կոչվի։ «Մեր մոտեցումն ու քաղաքականությունն այն է, որ հուշարձանները չպետք է վնասվեն, էլ չեմ խոսում քննադատելու մասին, ըստ էության, հիմա այն գործընթացում ենք, որ ներդրողի հետ համատեղ աշխատում ենք, որպեսզի նախագիծը այնպես վերափոխվի, որ հուշարձանները մնան անձեռնմխելի, և նախագիծը լիարժեք իրականացվի, ներդրողի հետ լիարժեք ըմբռնում ունենք։ Այս առումով, ներդրողի հետ ունենք լիարժեք ըմբռնում:  Ինչպես ասում են՝ գնդակը ճարտապետների դաշտում է, որպեսզի նրանք կարողանան և՛ տրամաբանական, և՛ գեղագիտական, և՛ քաղաքաշինական, և՛ ներդումային առումներով նախագծում այնպիսի փոփոխություններ կատարեն, որից հետո ծրագիրը ողջ թափով կգործարկվի», - ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նախագծի փոփոխությունների համար նախատեսված է երեք շաբաթ: Աշխատանքային խմբում ներգրավված են կառավարության, քաղաքապետարանի և ներդրողի ներկայացուցիչները: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ աշխատանքը արդյունավետ կլինի, որպեսզի ներդրումային խոշոր ծրագիրն իրականություն դառնա: 

armenpress.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: