01/02/2026

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻՆ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻՆ

«Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում» ծրագրի շրջանակում նոյեմբերի 15-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության «Մարդկային անվտանգության «Grassroots» դրամաշնորհային ծրագրի» խորհրդատու Չինիչի Սակումային և «Ուրբան» հիմնադրամի ներկայացուցիչներին: «Ուրբան» հիմնադրամը դիմել է Ճապոնիայի դեսպանությանը՝ ծրագրում իրենց և մյուս երկու գործընկեր կազմակերպությունների համաներդրման գումարի մի մասի ֆինանսավորման համար: Դեսպանության փորձագետը ժամանել է Կապան՝ տեղում ընթացող աշխատանքներին ու արտադրամասի շենքային պայմաններին ծանոթանալու նպատակով: Նախքան արտադրամաս մեկնելը քննարկվեցին ծրագրի շրջանակներում բացվող ՀՈԱԿ-ի աշխատակիցներին ներկայացվող պահանջները,ընտրության կարգը,վերապատրաստումը և այլ ծրագրային հարցեր: 
Արտադրամասում հյուրերը և համայնքի ներկայացուցիչները շրջեցին տարածքներում, ծանոթացան ընթացող նորոգման և արդեն կատարված աշխատանքներին:

 

 


kapan.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: