01/02/2026

Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 71-ի, ավելի քան 1000 մարդ համարվում է անհետ կորած

Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 71-ի, ավելի քան 1000 մարդ համարվում է անհետ կորած

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում բռնկված անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 71-ի, ավելի քան 1000 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը՝ տեղական իշխանություններին հղումով:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ նահանգի հյուսիսում հրդեհների ընդհանուր մակերեսը մոտ 59 հազար հեկտար է, ավերվել են հազարավոր շինություններ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անտառային հրդեհները 66 մարդու կյանք են խլել, մինչդեռ անհետ կորածների թիվը հասել է 631-ի: Մարդկանց մոխրացած մնացորդները հայտնաբերվել են Փերըդայս, Մագալիա և Քանքոու համայնքներում:

Երեկ dailymail.co.uk-ը հրապարակել էր անօդաչու թռչող սարքի միջոցով տեսանկարահանված Կալիֆոռնիա նահանգի պատմության մեջ ամենամահաբեր ու ծախսատար անտառային հրդեհների հետևանքները:

 View image on Twitter


 


Remains of at least 71 people have been recovered so far in and around the Sierra foothills hamlet of Paradise, which was home to nearly 27,000 residents before the town was largely incinerated by the deadly Camp Fire on the night of November. The aftermath is seen above 

A search and rescue dog searches for human remains at the Camp Fire on Friday 

A row of cars destroyed by fire along with every house in this Northern California neighborhood



tert.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: