03/28/2026

4 զինծառայողի կյանք խլած ավտովթարի կապակցությամբ Դավիթ Տոնոյանը մի քանի սպայի ազատել է ծառայությունից, մի քանի պաշտոնյա նախազգուշացվել է

4 զինծառայողի կյանք խլած ավտովթարի կապակցությամբ Դավիթ Տոնոյանը մի քանի սպայի ազատել է ծառայությունից, մի քանի պաշտոնյա նախազգուշացվել է

ՀՀ պաշտպանության նախարարի ԺՊ Դավիթ Տոնոյանը 4 զինվորի կյանք խլած ավտովթարի դեպքով զինվորական ծառայությունից ազատել է 4 սպայի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը վերջին դեպքի կապակցությամբ։ 

Զինվորական Ծառայությունից ազատել

1. 1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.

2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.

3. ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կապիտան Շ. Ա.

4. ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.

Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:

1. ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լետենանտ Ս.Թ.

2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ Մայոր Գ.Չ.

Խիստ նկատողություն

1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ.

2. ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետռհրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապե Պ. Ա.

Նկատողություն

1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ.

Հիշեցում. այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական հնարավոր պատասխանատվությունից»։

tert.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: