01/02/2026

«Գորիս» ՔԿ հիմնարկում դատապարտյալի մոտ 45 գրամ դեղնականաչավուն զանգված է հայտնաբերվել

«Գորիս» ՔԿ հիմնարկում դատապարտյալի մոտ 45 գրամ դեղնականաչավուն զանգված է հայտնաբերվել

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նոյեմբերի 16-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, անձնական զննության են ենթարկել Կապան քաղաքի ոստիկանության բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից հիմնարկ տեղափոխված դատապարտյալ Վ. Մ.-ին: Վերջինիս մոտից հայտնաբերել են անդրավարտիքում թաքցրած սպիտակ պարկ, որում առկա է եղել պոլիէթիլենով փաթեթավորված 6 փաթեթ՝ ընդհանուր 45 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին քրեակատարողական ծառայությունից:

Նույն օրը՝ ժամը 22:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հիմնարկի հարակից տարածքում նկատել են անհայտ մեքենա, որն արագ հեռացել է: Անմիջապես դիտարկվել է հարակից տարածքը և հայտնաբերվել փաթեթ, որում առկա էին 2 կաթոցիկ, բջջային հեռախոսի 1 բաժանորդային քարտ, ինչպես նաև երկու փաթեթ՝ լցված 32,5 գրամ չոր և 4,3 գրամ խոնավ, կանաչավուն զանգվածով:

Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: