01/02/2026

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում հայկական տարբերակի արդյունավետության վերաբերյալ կասկածներ կան. Սեմերիկով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում հայկական տարբերակի արդյունավետության վերաբերյալ կասկածներ կան. Սեմերիկով

ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքում նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում կա երկու մոտեցում. կամ ռոտացիայի սկզբունքով, կամ դարձյալ Հայաստանին, բայց կազմակերպության անդամներից շատերը կասկածում են երկրորդ տարբերակի արդյունավետության վրա: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Աստանայում նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների քննարկումների արդյունքում կա մի քանի մոտեցում, այդ թվում Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ նախատեսված ռուսերենի այբբենական կարգով ռոտացիայի սկզբունքը: Հենց այդ սկզբունքի մասին էր խոսում Ղազախստանի նախագահը՝ ամփոփելով Աստանայի քննարկումները: Մյուս դիրքորոշումը՝ (Հայաստանինը) մինչև եռամյա ժամկետի ավարտը նշանակել իր ներկայացուցչին, դրա արդյունավետության վերաբերյալ հարցերի տեղիք է տալիս մի շարք երկրների մոտ»,- ասվում է կազմակերպության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:

Սեմերիկովն ասել է, որ հավաքական անվտանգության խորհուրդը կշարունակի հարցի քննարկումը՝ կառուցողական համագործակցության ոգով:

«Ընդ որում, ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ որոշումը ցանկացած պարագայում կընդունվի բացառապես ՀԱՊԿ վեց երկրների ձևաչափում՝ կոնսենսուսով՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը: Եվ մեծ հույսեր ունեմ, որ ԶԼՄ-ները զսպվածություն կցուցաբերեն իրենց այնպիսի մեկնաբանություններում, որոնք չեն արտացոլում գործընթացի իրականությունը Կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցում»,- ասվում է մեկնաբանության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

aravot.am




 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: