01/02/2026

Արայիկ Պարոնյանը՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու թիվ 12 ընտրատարածքում

Արայիկ Պարոնյանը՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու թիվ 12 ընտրատարածքում

Դեկտեմբերի 9-ին կայանալիք Աժ արտահերթ ընտրությունում պատգամավորության թեկնածու է առաջադրվել նաեւ մեր հայրենակից Արայիկ Սաշիկի Պարոնյանը:

Արայիկ Պարոնյանն առաջադրվել է Հայաստանի հանրապետական կուսակցությունից՝ ռեյտինգային ընտրակարգով:

Այդ կուսակցությանն անդամագրվել է դեռեւս 1993-ին:

Նա Հայաստանի հանրապետական կուսակցության գաղափարական թեւի ներկայացուցիչներից է եւ Գարեգին Նժդեհի համոզմունքների նվիրյալներից:

1998 թվականից  պետական պատասխանատու պաշտոններ է վարել Սյունիքում եւ հանրապետությունում:

1998-2005 թվականներին Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի Սյունիքի մարզային վարչության պետն էր:

Ներկայումս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի առաջին տեղակալն է:

Արայիկ Պարոնյանը համոզված է, որ առաջիկա Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցությունը կլինի կառուցողական ընդդիմություն գործող իշխանությանը: Եվ դասեր քաղելով անցյալում թույլ տրված սխալներից, օգտագործելով պետական կառավարման տարիների փորձը, իր ծանրակշիռ ներդրումը կունենա Հայաստանի Հանրապետության առաջընթացն ապահովելու համազգային գործում:

ԱԺ պատգամավորության թեկնածու Արայիկ Պարոնյանի նախընտրական շտաբը գտնվում է Գորիս քաղաքում՝ Սյունիքի 15 հասցեում:

Թեկնածուն նախընտրական շտաբ կունենա նաեւ մարզկենտրոն Կապանում:

Արայիկ Պարոնյանի հետ մեր հարցազրույցը՝ առաջիկայում:

 

 «Սյունյաց երկիր»

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: