01/02/2026

Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել Է 80-ի, անհայտ կորած Է համարվում շուրջ հազար մարդ

Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել Է 80-ի, անհայտ կորած Է համարվում շուրջ հազար մարդ

Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհների զոհերի թիվը հասել Է 77-ի: Ինչպես հայտնել Է Associated Press գործակալությունը, այդ մասին նոյեմբերի 18-ին մամուլի ասուլիսում հայտնել Է հայտնել Է Բյութի շերիֆ Քորի Հոնեան: Այսպիսով Կալիֆոռնիայում հրդեհներից զոհվածների ընդհանուր թիվը ներկայում կազմում Է 80:

Անհայտ կորածների թիվը գրեթե 1,3 հազարից կրճատվել Է մինչեւ հազարից պակաս: Ըստ վերջին տվյալների՝ «Քեմպ» հրդեհից Բյութի օկրուգում ամբողջովին այրվել Է ավելի քան 500 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք եւ ոչնչացվել ավելի քան 12 հազար շինություն: Նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ Է դարձել ավելի քան 10 հազար բնակելի շենք: «Քեմպը» հաջողվել Է արգելափակել 45 տոկոսով՝ շաբաթ օրվա 50 տոկոսի համեմատությամբ: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարերային աղետի գոտի Է հայտարարել Կալիֆոռնիայի նահանգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նյութի աղբյուրը՝ armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: