01/02/2026

Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ (տեսանյութ)

Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ (տեսանյութ)

Հայկական դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն երրորդ սերնդի թղթադրամները: ՀՀ Կենտրոնական բանկը նոր թղթադրամների մասին պատմող տեսանյութ է տարածել:

Նոր սերնդի թղթադրամները տպագրված են բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, ինչի արդյունքում թղթադրամները կարող են օգտագործվել միջինում 3-4 անգամ ավելի երկար: Նոր սերնդի թղթադրամները իրենց մեջ ներառում են այս պահին գործող լավագույն պաշտպանական հատկանիշները՝ թղթադրամի հումքի մեջ ներառված տեսանելի և անտեսանելի մանրաթելեր, պաշտպանական ներկից, պաշտպանական մանրագծեր, որոնք թղթադրամի սկանավորման կամ պատճենահանման դեպքում աղավաղում են պատկերը, ինչպես նաև լուսածորող ներկով տպագրված հատվածներ, որոնք տեսանելի են միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո:

1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա պատկերված է Պարույր Սևակը, 5000 դրամի վրա՝ Վիլյամ Սարոյանը, 10 հազար դրամի վրա՝ Կոմիտասը, 20 հազար դրամի վրա՝ Հովհաննես Այվազովսկին, 50 հազարդրամի վրա՝ Գրիգոր Լուսավորիչը: Շրջանառության մեջ կմտնի նաև նոր՝ 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամը՝ Տիգրան Պետրոսյանի պատկերով:

Նոր թղթադրամների հետ շրջանառության մեջ կմնան 100 հազար դրամ անվանական արժեքով Աբգար արքայի պատկերով թղթադրամը և այժմ գործող նախորդ սերնդի թղթադրամները, որոնք շրջանառությունից դուրս կգան բնական մաշվածությամբ:

yerkirmedia.am

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: