01/02/2026

Համաեվրոպական «Հեռախոսամարաթոն 2018-ին» նվիրաբերվել է 1.242.460 եվրո

Համաեվրոպական «Հեռախոսամարաթոն 2018-ին» նվիրաբերվել է 1.242.460 եվրո
Ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը:
Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի հայությունը հանգանակել է, ընդհանուր առմամբ, 1 մլն 242 հազար 460 եվրո: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունից:

«Հեռախոսամարաթոն-2018»-ը մեկնարկել է Մարսելից՝ ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետև ֆոնեթոնի էստաֆետը վերցրել են Շվեյցարիայի, Գերմանիայի, Հունաստանի հայերը: Այս տարի հեռախոսամարաթոնի մասնակիցների թիվը ավելացել է 700-ով՝ հատելով 10. 000-ի սահմանը:

Ստորև ներկայացնում ենք համաեվրոպական «Հեռախոսամարաթոն 2018-ի» արդյունքներն ըստ տարածաշրջանի.

Փարիզ՝ 686 162 եվրո

Մարսել՝ 207 149 եվրո

Լիոն՝ 177 988 եվրո

Թուլուզ՝ 66 447 եվրո

Ֆրանսիա ընդհանուր՝ 1 137 746 եվրո

Գերմանիա՝ 73 845 եվրո

Շվեյցարիա՝ 19 717 եվրո

Հունաստան՝ 11 150 եվրո:

Համահայկական հիմնադրամի «Հեռախոսամարաթոն-2018-ի» գումարներն ուղղվելու են Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, Արցախում արևային էներգիայի ներդրմանը, նաև Հալեպի հայերի կարիքներին:

HayNews.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: