01/02/2026

Առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու. Արարատ Միրզոյան

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյան անդրադարձել է «խոպանչիներին հարկելու» մասին նախագծին՝ ընդգծելով, որ առանց լայն հանրային քննարկման, առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու։

«Բացառվում է այդպիսի բան։ Զանազան գաղափարներ կարող են քննարկվել, ընդ որում, քննարկումները հաճախ կարող են մանիպուլատիվ տեսք ստանալ, կարող են աղավաղվել և մեկնաբանվել ոչ այնպես, ինչպես կա, բայց կարող են և մեկնաբանվել այնպես, ինչպես կա ու արժանանալ կամ չարժանանալ մարդկանց հավանությանը»,- հայտարարեց նա՝ ավելացնելով, որ «խոպանչիներին հարկելու» նախաձեռնության դեպքը աղավաղվել է ու սխալ մեկնաբանվել։

«Գաղափարը հետևյալն է՝ կա միտք ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, որտեղ պետք է բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները»,- ասաց նա։

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, թե պետք է հասկանալ՝ ինչքանով է Հայաստանը պատրաստ սրան։

«Նույնիսկ եթե կյանքի կոչվի ՝ պիտի բացառվի որևէ եկամուտի կրկնակի հարկումը, այսինքն՝ չի կարող պատահի, որ որևէ մեկը իր եկամուտից, օրինակ, ԱՄՆ-ից կամ ՌԴ-ից արդեն հարկ է վճարում ու փոխանցվում է Հայաստան, մի հատ էլ այդ գումարից հարկ է վճարվում Հայաստանում»,- ընդգծեց նա։

Արարատ Միրզոյանը նշեց, որ սա գաղափար է, որը պետք է քննարկվի։ «Կտեսնենք՝ ինչքան դրական կողմեր ունի, ինչքան՝ բացասական»,- ասաց նա։

pastinfo.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: