01/02/2026

Ներածական դասընթաց անօդաչու թռչող համակարգեր թեմայով

Ներածական դասընթաց անօդաչու թռչող  համակարգեր թեմայով

Սույն թվականի նոյեմբերի 15-18-ը ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի երրորդ և չորրորդ կուրսի 4 ուսանող մասնակցել են Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Աղետներին նախապատրաստման ծրագրի» (ԴԻՊԵԿՈ V) հայաստանյան բաղադրիչի մաս հանդիսացող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի համատեղ ջանքերով կազմակերպված «Ներածական դասընթաց անօդաչու թռչող համակարգեր» թեմայով դասընթացին: Դասընթացի նպատակն էր հզորացնել Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի ինստիտուցիոնալ, մարդկային և գիտական կարողությունները: Դասընթացը տեղի է ունեցել «Լոռէ» ակտիվ հանգստի կենտրոնում: 

Դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթացել են անօդաչու թռչող սարքերի տեսակներին, դրանց կիրառմանը, անվտանգ շահագործմանը և տեխնիկական սպասարկմանը: Տեսական դասընթացից հետո ուսանողներն իրականացրել են նաև ավտոմատացված թռիչքի պրակտիկ փորձարկում: 
Ուսանողները մեծ ոգևորությամբ են մասնակցել դասընթացին, ստացել անօդաչու թռչող սարքերի կիրառման վերաբերյալ բազային գիտելիքներ, ինչպես նաև համապատասխան սերտիֆիկատներ:

 
Автоматический альтернативный текст отсутствует.
 
На данном изображении может находиться: 5 человек, люди сидят, стол и в помещении
 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: