01/02/2026

Ազգերի լիգայի վերջին նոտան. Լիխտենշտեյն-Հայաստան 2:2

Ազգերի լիգայի վերջին նոտան. Լիխտենշտեյն-Հայաստան 2:2

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբի վերջին խաղում ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ:

Հայաստանի հավաքականը կարողացավ օգտագործեց արագ հակագրոհը և ստանալով գնդակ Դաղբաշյանից՝ գլխի շեշտակի հարվածով ազգային թիմում իր անդրանիկ գոլը խփեց Սարգիս Ադամյանը: Առաջին կեսի վերջում գործես ֆուտբոլի չգրված օրենքը՝ «չես խփւմ դու, խփում են քեզ»: 44-րդ րոպեին հաշվի հավասարություն դիպուկ հարվածով վերականգնեց Մարսել Բյուխելը: Թիմերը հանգստի գնացին 1:1 հաշվով:

Երկրորդ կեսի մեկնարկում Վարազդատ Հարոյանի կոպիտ սխալից օգտվեց Լիխտենշտեյնի հավաքականը և Նիկոլաս Հասլերը առաջ մղեց իր թիմին 2:1: Խաղի 85-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կարապետյանը: Ի վերջո Հայաստանի ընտրանուն չհաջողվեց հաղթանակ տոնել Ազգերի լիգայի վերջին խաղում՝ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:

Այս խաղում իր նորամուտը ազգային թիմի կազմում նշեց դարպասապահ Հենրի Ավագյանը:

armenpress.am

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: