01/02/2026

Ուսանողները հյուր էին մարզպետարանում

Ուսանողները հյուր էին մարզպետարանում

Ուսանողների համերաշխության միջազգային օրվան նվիրված (նշվում է նոյեմբերի 17-ին)  մարզպետարանի դահլիճում հանդիպում կայացավ մարզի բարձրագույն եւ միջին մասնագիտական հաստատությունների (քոլեջների) ուսանողների եւ սովորողների հետ: Քանի որ ուսանողության օրը համընկավ շաբաթ՝ հանգստյան օրվան, միջոցառումն անցկացվեց նոյեմբերի 19-ին: 

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը շնորհավորանքի խոսքում նշեց. «Մեկ ամիս է, ինչ պաշտոնավարում եմ, եւ որքան հասցրել եմ ուսումնասիրել, Սյունյաց աշխարհը հարուստ է տաղանդավոր մարդկանցով: Եւ ամենակարեւոր վերլուծությունը, որ ինձ համար արել եմ, այն է, որ հաջողության կարելի է հասնել փորձի եւ երիտասարդության համադրության շնորհիվ: Երիտասարդ, որը ժամանակից շուտ համարեց, որ ինքն ամեն ինչ գիտի, դատապարտված է կործանման: Եւ ընդհանրապես անհաջողության է մատնված յուրաքանչյուր ոք, որ կարծում է,  թե ամեն ինչ գիտի»: 

Մարզպետն  այն միտքը զարգացրեց, որ ինքնակատարելագործման ձգտումը մարդուն պետք է  ուղեկցի ողջ կյանքի ընթացքում: 

Այնուհետեւ մարզի ղեկավարը պատասխանեց ուսանողության հուզող հարցերին, որոնք վերաբերում էին ուսումնական շենքի ջեռուցումից (Կապանի արվեստի պետական քոլեջ) մինչեւ ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո աշխատանքի տեղավորվելու խնդիրը, այդ դեպքում խոսքը վերաբերում էր իր` բուժական հաստատությունում աշխատանքի ընդունվելուն: Մարզպետն անհրաժեշտ բացատրություն տվեց հատկապես այս հարցի հետ կապված: Հանդիպման վերջում մարզի եւ բուհերի քոլեջների մեկական լավագույն ուսանող Սյունիքի մարզպետարանի կողմից ուսանողների միջազգային օրվա առթիվ արժանացավ դրամական պարգեւի:

Վահրամ Օրբելյան 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: