01/02/2026

Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը օպերայի շենքում տեղի չի ունենա. Մակունցը մերժել է առաջարկը

Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը օպերայի շենքում տեղի չի ունենա. Մակունցը մերժել է առաջարկը

ՀՀ մշակույթի նախարարությունը մերժել է Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի բալետի մենապարող 23–ամյա Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը Օպերայում կազմակերպելու Մարգարյանի հարազատների խնդրանքը։ Լիլիթ Մակունցի ղեկավարած կառույցից հայտնել են, թե  Մարգարյանը ՀՀ վաստակավոր արտիստ չէ, վերջին հրաժեշտը Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնում կազմակերպելու համար պետք է նիստ կազմակերպել, որը մոտ 4 օր կտեւի։

Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 21–ին ժամը 18։00-ին Արմավիրի մարզի Ապագա գյուղում, իսկ հուղարկավորությունը հաջորդ օրը ժամը 14։00-ին գ. Ապագա, 7-րդ փող. 12 տնից։

Վահագն Մարգարյանը մահացել է նոյեմբերի 20–ին Հերացի թիվ 1 բժշակական կենտրոնում։ Մարգարյանը միջազգային մրցույթների հաղթող էր, մրցանակակիր: Նա Հայաստանը ներկայացրել է նաեւ «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6–ին ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Աշտարակ ճանապարհի 4-րդ կ/մ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Օպել»-ի վարորդը եւ չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Այդ մեքենայի մեջ նաեւ Վահագն Մարգարյանն է եղել։

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: