01/02/2026

«Սյունեցիների գերակշռող հարցադրումները վերաբերում են համաներմանը». Նաիրա Զոհրաբյան

«Սյունեցիների գերակշռող հարցադրումները վերաբերում են համաներմանը». Նաիրա Զոհրաբյան

Սյունիքում գերակշռող հարցադրումները վերաբերում են համաներմանը. այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերից ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Սիրելի հայրենակիցներ, համաներումը, այո, չի կարող տարածվել բոլոր դատապարտյալների, կալանավորների վրա: Մենք փորձելու ենք հասնել նրան, որ յուրաքանչյուր դեպքի համար լինի անհատական մոտեցում՝ կապ չունի քրեական օրենսգրքի որ հոդվածով է դատապարտված անձը: Երեկ ես եղա «Գորիս» քրեակատարողական հիմնարկում, հանդիպեցի դատապարտյալներից շատերի հետ, լսեցի նրանց խնդիրները, և այստեղ ևս օրենսդրական բացի խնդիր կա. կան հիվանդություններ, որոնք ներառված չեն կառավարության համապատասխան ցանկում, որ այդ հիվանդությունն անհամատեղելի է դարձնում կալանքը կրելը: Առաջիկայում կփորձենք ապահովել այդ բացերն ու այն հիվանդություններ ցանկը, որոնց դեպքում անձը չպիտի կրի կալանք քրեակատարողական հիմնարկում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

mamul.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: