01/12/2025

Վահե Հակոբյանի հերթական արկածը

Վահե Հակոբյանի հերթական արկածը

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.

«Նոյեմբերի 10-ին հյուրընկալվել էի PARA TV-ի «Դժվար զրույց» || HARD TALK հաղորդմանը, որը պետք է հեռարձակվեր մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը: Հաղորդավարներ Արման Սուլեյմանյանի և Սերգեյ Դանիելյանի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ շուրջ մեկ և կես ժամ տևած հարցազրույցը բավականին հետաքրքիր, սուր և բովանդակային էր ստացվել:

Սակայն մեծ հիասթափությամբ պետք է հայտնեմ, որ հաղորդումը չի հրապարակվելու: Պատճառը Para TV-ի ղեկավարության միջամտությունն է. պարզվում է, որ Սյունիքի նախկին մարզպետ, մինչև վերջերս ՀՀԿ-ական Վահե Հակոբյանին «չի գոհացրել» հաղորդումը: Արի ու տես, որ վերջինիս բնութագրմամբ այն շատ «անհետաքրքիր» է:

Քիչ էր մնացել՝ ինքս էլ հավատայի, որ իսկապես խնդիրն իմ և հաղորդավարների մեջ է, սակայն քիչ առաջ առողջապահության նախարարի պաշտոնակատար Arsen Torosyanի հետ զրույցում պարզվեց, որ նա նույնպես հայտնվել է Para TV-ի «սև ցուցակում». վերջինիս մասնակցությամբ հաղորդումը ևս չի հեռարձակվելու, քանի որ այն նույնպես «անհետաքրքիր» է ստացվել:

Սա ի՞նչ է, եթե ոչ գրաքննության դասական օրինակ, դատեք ինքներդ: Իսկ Para TV-ի ղեկավարությունից պահանջում եմ հրապարակել ինչպես իմ, այնպես էլ Արսեն Թորոսյանի մասնակցությամբ հաղորդումների ամբողջական տեսագրությունները. թող հանրությունն ինքը որոշի՝ հետաքրքիր են ստացվել դրանք, թե ոչ»:

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: